Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հերթական դոպինգ ստուգումներից հետո անժամկետ որակազրկել է Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Մելինե Դալուզյանին: Այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Դալուզյանի անալիզների վերաստուգման արդյունքում նրա արյան մեջ հայտնաբերվել են արգելված դեղամիջոցներ:

Նշենք, որ Մելինե Դալուզյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: Նա 2012 թվականի օլիմպիական խաղերում զբաղեցրել էր 8-րդ տեղը: