6-րդ գումարման ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է ԱԺ-ում շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Այսպիսով, ըստ Հովհաննիսյանի հրապարակած նախագծի, նոր կառավարությունը կունենա 2 փոխվարչապետ ու 12 նախարարություն՝ ներկայիս 17-ի փոխարեն։

Պահպանվում են առողջապահության, արտաքին գործերի, բնապահպանության, պաշտպանության, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, արտակարգ իրավիճակների նախարարությունները։

Միավորվող ու լուծարվող կառույցների փոխարեն ստեղծվելու են բարձր տեխնոլոգիաների ու ռազմարդյունաբերության նախարարությունը, տնտեսական զարգացման ու գյուղատնտեսության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։