Ռուսաստանի կառավարությունը փոփոխություններ է մտցրել զենքի շրջանառության կանոնների 59 կետի առաջին պարբերությունում, որի համաձայն ՌԴ քաղաքացիները պահարաններում պետք է պահեն ոչ միայն զենքը և փամփուշտները, այլ նաև վառոդն ու պահունակը։

Նշվում է, որ զենքի պահպանման համար հարմար են դիմացկուն մետաղական պահարանները, ինչպես նաև փայտե արկղերը՝ երեսպատված երկաթով։ Բացի այդ, զենքի տերերը պետք է սահմանափակեն կողմակի անձանց հասանելիությունը նույն այդ զենքին։

Բացատրական գրությունում նշված է, որ վերանայված կանոնները միտված են հասարակական անվտանգության ապահովմանը։