Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է մահացել անոմալ ցրտերի պատճառով
Հնդկաստանի հյուսիսի Ութար Փրադեշի նահանգում, որտեղ շուրջ 200 մլն մարդ է ապրում, անցած օրվա ընթացքում ավելի քան 40 մարդ է մահացել անոմալ ցրտերի պատճառով: Այդ մասին հայտնել է IANS գործակալությունը:
Վերջին շաբաթվա ընթացքում այս նահանգում գրանցվել են ռեկորդային ցրտեր, առանձին տարածաշրջաններում նվազագույն ջերմաստիճանները տատանվել են 2,9-7,5 աստիճանների սահմաններում: Ընդ որում՝ երկրում բացակայում է կենտրոնական ջեռուցումը: Ընդհանուր առմամբ հունվարի 5-ից այստեղ ցրտից մահացել է 143 մարդ, այդ թվում՝ երեխաներ:
Տարրական և միջնակարգ բոլոր դպրոցներում պարապմունքները չեղարկված են: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ընթացիկ եղանակային պայմանները Ութար Փրադեշում կպահպանվեն ևս երկու օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում