2018 թվականի նոյեմբեր ամսին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.3 %-ով, իսկ 2017 թվականի նոյեմբերի համեմատ՝ 11.1 %-ով:

Այս մասին տեղեկացնում է անշարժ գույքի կադաստրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մարզերի քաղաքներում 2018 թվականի նոյեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.2 %-ով: