Պենտագոնի ներկայացուցիչ Հեզեր Բաբբը հայտարարել է, որ այս շաբաթ պետք է կայանա ԱՄՆ-ի և Թուրքիայի բարձրաստիճան զինվորականների հանդիպում։ Այս մասին հայտնում է «Ռաշա թդեյ»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստիին»։

Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել Սիրիայի հյուսիս-արևելքում առկա իրավիճակը, ինչպես նաև անվտանգությանն առնչվող հարցեր։

«Ես կարող եմ հաստատել, որ այս շաբաթ Թուրքիայում հանդիպումներ կկայանան։ ԱՄՆը և Թուրքիան ակտիվորեն համակարգում են բոլոր հարցերը, որոնք վերաբերում են ինչպես թուրքական անվտանգությանը, այնպես էլ Սիրիայի հյուսիս-արևելքում առկա իրավիճակին։ Ես այդ քննարկումների մանրամասների մեջ չեմ խորանա»,- ասել է Հեզեր Բաբբը։