ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրավերով հնարավոր է 2019թ-ին այցելի Թուրքիա։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։

«Մեր նախագահը հարգարժան Թրամփին հրավիրել է Թուրքիա։ Նա պատասխանել է, որ, հնարավոր է, 2019թ-ին կայցելի»,- Անկարայում ասել է նա լրագրողներին։

Ի. Քալընը նշել է, որ այցի ժամկետները դեռ վաղ է որոշել, քանի որ «դա կախված կլինի ԱՄՆ նախագահի պլաններից և ծրագրերից»։