«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

10։00-16։00 - Անդրանիկի փ. 151 շենքը, Բաբաջանյան փ. 89, 91, 93, 95, 97, 99, 101, 103, 105 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

10։30-16։30 - Սարի թաղ 18-28 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեստան 11փ. 7-227 սեփական տները մասնակի, Այգեստան 9փ. 67-105 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 - Աբովյան քաղաքի 8-րդ միկրոթաղամասը մասնակի, Ձորաղբյուրի և Ջրվեժի ամառանոցները մասնակի, հարակից արտադրական տարածքները և հանրային բաժանորդները։

11:00-16:00 - Նոր Գեղիի Բանավան թաղամասը և հարակից արտադրական տարածքները և հանրային բաժանորդները, Ճգնաժամային կառավարման ակադեմիան, Լուսակերտի Զինմասը և «Վիվասել-ՄՏՍ» ընկերության բջջային կայանը,

12:00-15:00 - Հրազդան քաղաքի Կենտրոն, Վանատուր, Մաքրավան, Աղբյուրակ, Երկաթգծի թաղամասերը, Միկրոշրջան թաղամասի 300–317 բազմաբնակարան շենքերը, Ջրառատ թաղամասը մասնակի, Տրեստի հանրակացարանները, «Հրազդան ՀԷԿ»-ի ՍԿ-ի պահուստային սնումը, «Աբովյան» Պ/կ, «Ռոլանդ–Սուսան» ՍՊ ընկերությունը,

Գեղարքունիքի մարզում՝

11։00-13։00 - Նորատուս գյուղը, Սևան-Գավառ մայրուղու հարակից տարածքները, «Ատոմաշեն» ՍՊ ընկերությունը, «Անդ-Մար» գազալցակայանը, «Վիվասել-ՄՏՍ», «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայանները,

Շիրակի մարզում՝

10։00-16։00 - Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցը,

Սյունիքի մարզում՝

11։00-15։00 - Հարժիս, Հալիձոր գյուղերը և ոչ բնակիչ-բաժանորդները:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: