Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում ոստիկանությունը փնտրում է հանցագործին, որը հրազենային վնասվածքներ է հասցրել երկու տղամարդու: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դեպքի վայրից ստացված տեսագրությունում երևում է, թե ինչպես է անհայտ անձը նստում ավտոմեքենան, որից հետո նրան է մոտենում զինված մեկ այլ տղամարդ և կրակում վարորդի վրա: Վիրավոր տղամարդը դուրս է եկել մեքենայից և փորձել խլել ատրճանակը, սակայն այդ ընթացքում հանցագործը կրկին կրակել է նրա վրա:

Նշվում է, որ հանցագործին փորձել է վնասազերծել միջադեպի ականատեսը, սակայն տղամարդը նրան նույնպես վիրավորել է, ինչից հետո փախուստի է դիմել:

Տուժածներն անմիջապես հոսպիտալացվել են և վիրահատվել: Նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, երկրորդը՝ ծանր: