Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Արթիկ-Արագած և Ապարան-Միրաք ավտոճանապարհներին բուք է:

Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։