Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքում 20 զինծառայող բնակարան է ստացել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Շենքի բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարությունն առաջիկա որոշումներով պատրաստվում է վերակառուցել ՀՀ զինված ուժերի մի քանի հազար սպայի և ենթասպայի նախկինում վերցրած վարկերը: