Ադրբեջանում կոպիտ իրավախախտումների պատճառով դատական համակարգից հեռացրել են ավելի քան 120 դատավորի:

Report-ը հայտնում է, որ այս մասին նշվել է դեկտեմբերի 25-ին անցկացված ընդլայնված նիստում, որին մասնակցել է երկրի արդարադատության նախարար, Դատաիրավական խորհրդի նախագահ Ֆիքրեթ Մամեդովը:

Նշենք, որ ևս 11 մարդու ավելի ցածր պաշտոնի են նշանակել: