Հանրապետության տարածքում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 27-ին՝ առանձին շրջաններում, 28-ին՝ շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։

Դեկտեմբերի 27-ին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:

Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ին կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-28-ը սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով: