ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որ ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում են անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել: Այդ մասին գրառում է կատարվել դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

«Նաև տեղեկացնում ենք, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել բնականոն գործունեության, այս էջում հրատապ տեղեկություններից զատ այլ հրապարակումներ չեն լինի: Մեր ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկությունների համար այցելեք travel.state.gov», - ասվում է գրառման մեջ: