Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը տարվա ամենաարագ հեթ-տրիկի հեղինակն է:

Յուրա Մովսիսյանը Ազգերի լիգայի որակավորման փուլի Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղում (6-2) հակառակորդի դարպասը 3 գնդակ է ուղարկել 5 րոպե 51 վայրկյանի ընթացքում:

Սա 2018 թվականի ամենաարագ հեթ-տրիկն էր: Մովսիսյանն իր այս արդյունքով գերազանցեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, Ֆրանկ Ռիբերիին, Կիլիան Մբապեին: