Իտալիայի Սիցիլիա կղզում տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան կենտրոնը (EMSC), փոխանցում է RT-ն:

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնը՝ Պալերմոյից 180 կմ արևելք:

Այս պահին տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: