ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը: ՀՔԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտնում է Factor.am-ը:

Բացի ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Հարությունյանին նաև մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը):

ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարանը։