Շրի-Լանկայի իշխանությունները պաշտոնապես թույլատրել են կանանց ալկոհոլ գնել։ Արգելքը սահմանել էին դեռ 60 տարի առաջ, այժմ այդ օրենքը չեղյալ են համար։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Կառավարությունը փոխում է 1955 թվականի օրենքը, որը, իշխանությունների կարծիքով, խտրականություն է կանանց նկատմամբ: Այժմ նրանք կարող են գնել ալկոհոլային արտադրանք, եթե լրացել է նրանց 18 տարեկանը։

Նաև նրանց թույլ կտան աշխատել այն վայրերում, որտեղ ակլոհոլ է վաճառվում, առանց իշխանությունների նախնական հաստատման։