Դեկտեմբերի 27-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Աշոցքի միջհամայնքային ավտոճանապարհները:

Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք, Ամասիա և Ախուրյան գյուղերում և Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: