66 տարեկանում մահացել է ռուս դերասան Դմիտրի Մատվեևը: Մահվան պատճառը, սակայն, չի նշվում:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է դերասանի ընկերը` Օլեգ Խարտուլարին:

Իր կարիերայի ընթացքում Մատվեևը խաղացել է ավելի քան 30 ֆիլմում և հեռուստասերիալում, որոնցից առավել հայտնի են «Աշնանային մարաթոնը», «Պետական սահման. քառասունմեկ թվական» և «Լուռ վկան»:

Նա նաև հիանալի կրկնօրինակման վարպետ էր և կրկնօրինակել է հոլիվուդյան բազմաթիվ հայտնի դերասանների, այդ թվում` Սիլվեստեր Ստալոնեին և Մել Գիբսոնին: