Ահա թե ինչպիսի տեսք ունի փոքրիկ գետաձին (տեսանյութ)
Տեսանյութում Ֆիոնա անունով փոքրիկ գետաձին է, որն ապրում է Ցինցինատիի կենդանաբանական այգում։
Նա մոտ 2 տարեկան է։ 2017թ-ի սկզբին նա վաղաժամ ծնված շատ փոքրիկ գետաձիուկ էր, իսկ 2018թ-ին արդեն ակտիվ և առողջ է։
Սովորաբար նորածին գետաձիու քաշը լինում է 25-35 կգ։ Նոր ծնված ժամանակ Ֆիոնան եղել է 13կգ։ Նրան շրջապատելով հոգատարությամբ ոտքի են կանգնեցրել։
Աշխատակիցների ջանքերը պսակվել են հաջողությամբ և արդեն 2017թ-ի հունիս մասին ձագուկը կշռում էր 144կգ։ Այժմ Ֆիոնայի առողջությանն ու կյանքին այլևս ոչինչ չի սպառնում, իսկ նրա առօրյային, հասունացմանը հետևելու համար կարելի է հետևել կենդանաբանական այգու The Fiona Show ֆեյսբուքյան էջին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում