Ռուսաստանում աշխատանքի պետական կարգավորման մասին ապագա օրենքը արտասահմանցիներին կարգելի վարորդ աշխատել։

Այդ մասին հայտարարել է Պետդումայի տրանսպորտի և շինարարության հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչովը։

ՏԱՍՍ-ը հստակեցնում է, որ այս կարգն, ըստ Մոսկվիչովի, կվերաբերի հենց տաքսամոտորային տեղափոխումներին։ Արտասահմանյան քաղաքացիները կարող են տրանսպորտային այլ միջոցների վարորդ աշխատել։ Այնտեղ վարորդներին եւ տրանսպորտային միջոցներին ավելի խիստ պահանջներ են ներկայացվում:

Անօրինական միգրանտների հետ աշխատանքի համար օրենքով 200 000 ռուբլու տուգանք է նախատեսված։ Կրկնակի խախտման դեպքում այդ գումարը կհասնի 500 000-ի։ Առանց լիցենզիայի տեղափոխման համար գոյություն ունեցող 5000 ռուբլու տուգանքն առաջարկվում է ավելացնել մինչեւ 30 000։