Ուկրաինայի իշխանությունները որոշել են երկարացնել ՌԴ-ից 16-90 տարեկան տղամարդկանց մուտքի արգելքը: Այդ մասին հայտարարել է այդ երկրի ներքին գործերի փոխնախարար Սերգեյ Յարովոյը:

«Հաշվի առնելով անվտանգության հետ կապված բարդ իրավիճակը, ՆԳՆ համակարգի բոլոր մարմինները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով»,- ասել է նա:

Պաշտոնյան հավելել է, որ Ուկրաինայում ռազմական դրություն սահմանելուց ի վեր, արգելել են մոտ 1 600 ռուսաստանցու մուտքը երկիր, Մոսկվան վերադարձրել է 351 ուկրաինացու, գրում է Lenta.ru-ն: