Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, փոխվել է գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը կալանքը. նա 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։

Մայրապետյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելը։

Ավելի վաղ մի շարք լրագրողական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ բաց նամակով դիմել էին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրանքով, որ միջոցներ ձեռնարկի Մայրապետյանին ազատ արձակելու ուղղությամբ: