Թուրքիայի ոստիկանությունը շարունակում է հետապնդել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչներին:

Թուրքիայի Իգդիր նահանգում գործողություն է իրականացնել, որի ժամանակ բերման է ենթարկվել քրդամետ կուսակցության 9 անդամ, որից 3-ի նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում: Մնացած 6-ը ազատ են արձակվել, պայմանով, որ չեն լքելու Թուրքիայի սահմանները, հայտնում է Ermenihaber-ը:

Կալանավորված 3 HDP-ականներին առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» անելու մեղադրաք:

Դրանց շարքում են HDP-ի նախկին Իգդիրի նահանգային կառույցի համամանախագահ Ջեսիմ Քաթարը, կուսակցության Իգդիրի կենտրոնական շրջանի ղեկավար Վեդաթ Յըլմազը և Ադեմ Քարթալը, որը նույնպես քրդամետ կուսակցության անդամ է: