Ամերիկացին աշխարհում առաջին անգամ միայնակ անցել է Անտարկտիդան:

Վերոնշյալ անձը 33-ամյա Քոլին Օ՝Բրեդիի մասին է: Նա իր արշավը սկսել էր նոյեմբերի 3-ին, իսկ ավարտեց դեկտեմբերի 26-ին: 54 օրում ամերիկացին անցավ շուրջ 1500 կիլոմետր և միայնակ հաղթահարեց հարավային բևեռի մայրցամաքը, գրում է Shantnews.am-ը:

«Վերջին 32 ժամը ամենաբարդն էին իմ կյանքում, սակայն ինձ պարգևեցին ամենահրաշալի պահերը: Վերջին 129 կիլոմետրը ես անցել եմ գրեթե առանց կանգառի»,- Instagram-ի իր էջում գրել է Քոլինը:

Այդ ամբողջ ընթացքում Քոլինի շարժին ընկերներն ու բարեկամները հետևել են համացանցի միջոցով: