Ինդոնեզիայում տեղի է ունեցել 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) կայքէջը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մանոկվարի բնակավայրից 70 կմ հարավ:

Նախնական տվյալներով` երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան, ցունամիի վտանգ նույնպես չկա: