Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին կգումարվի 7-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը: Այս մասին այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ նոր Ազգային ժողովը կունենա 132 պատգամավոր: Գործող ընտրական օրենսգրքի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքը կունենա 88, ԲՀԿ-ն` 26, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18 մանդատ: