Շտապօգնության ծառայությունն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունվարի 4-ին, ժամը 12.47-ի դրությամբ Երևանում շտապօգնության կանչերի թիվը կազմել է 861 (օրական ծառայությունը միջինում սպասարկում է 800 կանչ):

«Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունները բաց են նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին, որտեղ ժամը 11։00-15։00 հերթապահում են տեղամասային թերապևտներ և մանկաբույժներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իրականացվում է ռենտգեն հետազոտություն:

Խնդրում ենք, շտապօգնության ծառայությանը դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի արդյունքում չտուժեն այն քաղաքացիները, որոնք կարիք ունեն անհետաձգելի բժշկական օգնության»,- ասված է հաղորդագրության մեջ: