Թաիլանդում շրջվել է երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսը, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, 50-ը տուժել են։ Այս մասին հայտնում է Bangkok Post-ը։

Ըստ աղբյուրի՝ ավտոբուսը ուղևորվում էր Պանով Պրայ շրջանից դեպի Բանգկոկ: Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 23:20-ին անձրևի ժամանակ: Վարորդը կտրուկ արգելակել է, որպեսզի խուսափի հանդիպակաց ավտոմեքենայի հետ բախումից, ինչի հետևանքով երկհարկանի ավտոբուսը շրջվել է:

Ինչպես նշում է թերթը, պատահարի հետևանքով զոհվել է մեկ տղամարդ, չորս կին և մեկ երեխա: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Ոստիկանությունը հարցաքննության հետևանքով փնտրում է ավտոբուսի վարորդին, որը կարող է վիրավորների շարքում լինել: