Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեզ սպասվում է դժվար, աշխատանքով ծանրաբեռնված տարի։ Պետք է հաղթահարենք առկա դժվարությունները և քաղաքացուն վերադարձնենք երբեմնի հարմարավետ ու մաքուր քաղաքը։ Առաջին հերթին պետք է ազատագրել հետիոտնի համար նախատեսված մայթերը, ձերբազատվել կամ տեղափոխել չգիտեմ ոնց մայթերին հայտնված անճաշակ գովազդային վահանակները, ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԸ, ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԸ, իսկ անօրինական փողոցային առևտրի մասին մի քանի օրից կլսեք և կտեսնեք։

Նաև բոլորիս մտահոգող աղբահանության հարցում ևս լինելու են արմատական լուծումներ. ու քաղաքային իշխանությունների հսկողության ներքո Sanitek-ը սկսելու է ավելի բարեխիղճ աշխատել։

Քաղաքը կարգի բերելու գործում մենք ակնկալում ենք ձեր օգնությունն ու սրտացավ վերաբերմունքը։ Քաղաքացին պետք է պահանջատեր լինի ոչ միայն քաղաքային իշխանությունների, այլ նաև սեփական գործողությունների հանդեպ։ Հուսով եմ, որ կստացվի փոխադարձ արդյունավետ աշխատանք։

Հ.Գ Իսկ էս տեսանյութն այն մասին է, թե ոնց է Երևանի քաղաքապետը անցկացնում տոնական օրերը»: