Եգիպտոսում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքը: Դրա հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել:

Նշվում է, որ այն եղել է պայուսակի մեջ, Կահիրեի արևելյան մասում գտնվող եկեղեցու հարևանությամբ:

Հիշեցնենք, որ վերջերս Կահիրեում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիետնամցի զբոսաշրջիկներ էին զոհվել: