«Դադարեցրեք դավաճանությունը, պաշտպանեք Սահմանադրությունն ու այն վերադարձրեք ժողովրդին» պաստառներով այսօր Բելգրադում հազարավոր մարդիկ բողոքի երթի էին դուրս եկել։

Ցուցարարները Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչից պահանջել են դադարեցնել բռնությունները լրագրողների և ընդդիմադիր գործիչների դեմ։

15 հազար ցուցարարներ փողոցներում վանկարկել են՝ «Վուչիչ, գող»։ Սերբիայում բողոքի ցույցերը մեկնարկել են անցած ամիս, երբ ծեծի ենթարկվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորկո Ստեֆանովիչը։

Ընդդիմադիրները Վուչիչին մեղադրում են բռնակալ լինելու, իսկ նրա ղեկավարած Սերբական առաջադիմական կուսակցությանը (SNS)՝ կոռումպացված լինելու մեջ։

Վուչիչը չի ընդունում մեղադրանքները։