Մալայզիայի թագավոր Մուհամմադ 5-րդը հրաժարվել է գահից: Նշենք, որ սա Մալայզիայի թագավորի՝ գահից հրաժարվելու առաջին դեպքն է 1957թ-ից՝ երկրի անկախացումից ի վեր:

Ըստ թագավորական պալատի տարածած հաղորդագրության՝ որոշումը ուժի մեջ է մտնում անհապաղ: Պատճառների մասին չի հաղորդվում:

Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, Մուհամմադ 5-րդի՝ գահից հնարավոր հրաժարման մասին լուրերը սկսել են շրջանառվել շաբաթներ առաջ: Նոյեմբերին նա հրաժարվել է իշխանությունից առողջական նկատառումներից ելնելով և փաստացի չի կատարել իր պարտականությունները: