Հայաստանում 15 հազար մարդ կարող է իմանալ իր ՄԻԱՎ կարգավիճակը՝ օգտագործելով ինքնուրույն թեստավորման կոմպլեկտներ։ Նախաձեռնողը Հայաստանի երիտասարդության հիմնադրամն է, ծրագրի շրջանակներում 2700 կամավոր խորհրդատվություններ կանցկացնեն Հայաստանի մարզերում ապրող երիտասարդների հետ և նրանց կառաջարկեն ինքնուրույն թեստավորում անցնել, որի արդյունքների մասին կարող է իմանալ միայն պացիենտը։

Կազմակերպիչների խոսքով՝ ծրագիրն առաջին հերթին ուղղված է աշխատանքային միգրանտներին, քանի որ հենց նրանց թվում է ՄԻԱՎ վարակը առավել տարածված (ՄԻԱՎ վարակով ապրող հայերի 73 տոկոսը աշխատանքային միգրանտներն են)։ Յուրաքանչյուր ցանկացող կարող է դիմել ֆոնդի մոտակա շրջանային կենտրոն, խորհրդատվություն ստանալ այն մասին, թե ինչ է ՄԻԱՎ–ը և ինչպես են դրանով վարակվում, որից հետո ցանկության դեպքում կարող է ինքնուրույն թեստավորման կոմպլեկտ ստանալ և օգտագործել այն առանձին սենյակում։

Նման կոմպլեկտների օգտագործման գլխավոր առանձնահատկությունն անանունությունն է։ Մինչև վերջերս ՄԻԱՎ կարգավիճակն իմանալու միակ տարբերակը լաբորատորիան էր։ Հայաստանի շատ բնակիչներ հիմա կարող են թեստավորում անցնել նոր կոմպելկտներով, որոնք նրանց կտրամադրվեն անվճար։ Երիտասարդական ֆոնդի ներկայացուցիչները հույս ունեն, որ տեղացի գործարարները կհետաքրքրվեն նորամուծությամբ, կսկսեն ներկրել այն և վաճառել իրենց դեղատներում, ինչն էլ ինքնուրույն թեստավորումն ավելի հասանելի կդարձնի։

Այս նախաձեռնության շրջանակում թեստավորում անցնելով՝ ավելի մեծաթիվ մարդիկ կարող են իմանալ իրենց կարգավիճակի մասին։