2019թ-ի հունվարի 7-ից ծովով կամ օդով Ճապոնիան լքող յուրաքանչյուր ուղևոր նոր հարկային տուրք կմուծի՝ 10000 յեն (մոտ 10 դոլար): Օրենքը գործում է բոլոր երկրների քաղաքացիների համար:

Ճապոնիայի կառավարության հաշվարկների համաձայն, 2020թ-ի դրությամբ միջինը երկիր կայցելի մոտ 40 մլն զբոսաշրջիկ, ինչը կարող է մեծ եկամուտ ապահովել պետության համար, որը, սակայն, դեռևս անվճար մուտքի արտոնագրեր է տրամադրում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Բացառություններ կարվեն միայն նավերի ու ինքնաթիռների անձնակազմերի, արտաքսվողների, մինչև 2 տարեկան երեխաների և տարանցիկ ուղևորների համար, ինչպես նաև դիվանագետների ու կառավարական հատուկ չվերթների ուղևորների համար: Նրանք, ովքեր արդեն գնել են տոմսերը մինչև հունվարի 7-ը, այս անգամ Ճապոնիայից մեկնելու հարկ չեն վճարի:

Ստացված միջոցները կօգտագործվեն Ճապոնիայի միջազգային օդանավակայանների ուղևորատար թողունակության բարելավման, տեսարժան վայրերի գրավչության ավելացման, առավել ընդգրկուն տեղեկատվության տրամադրման համար: