Կարո Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը․
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»:
Թվիթերի իր էջում ևս հայազգի պատգամավորը Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.
«Շնորհաւոր Ս. Ծնունդ։ Խաղաղ աշխարհի երազով շնորհավորում եմ Սուրբ ծնունդը»,- գրել է նա:
Գրառումը ստորագրված է՝ Կարո Փայլան՝ Տիգրանակերտի պատգամավոր:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում