Ադրբեջանը 2018թ-ին 85.7%-ով ավելացրել է թուրքական արտադրության ռազմական և ավիացիոն արտադրանքի ներմուծումը: Այդ մասին ասվում է Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի (TİM) հայտարարության մեջ:

Եթե 2017թ-ին ռազմական և ավիացիոն արտադրանքի արտահանումը Թուրքիայից Ադրբեջան կազմել է $34.143 մլն, ապա 2018թ-ին՝ $63.409 մլն, գրում է Haqqin.az-ը «Անադոլու» գործակալության վրա հղումով:

Ընդհանուր առմամբ թուրքական արտադրության ռազմական և ավիացիոն արտադրանքի արտահանումը 2018թ-ին կազմել է $2.035 մլրդ, ինչը 17-ով ավելի է, քան 2017թ-ին: