Հունվարի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասները։

Ոստիկանության փոխանցմամբ՝ Կասիմովը հայ գործընկերոջը վստահեցրել է, որ անցկացվելու է արդար քննություն և դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան: Կողմերն անդրադարձել են նաև Կարագանդայում հունվարի 6-ին տեղի ունեցած ցույցերին։

Ղազախստանի ներքին գործերի նախարարը նշել է, որ բողոքի ակցիաները ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ, և որ երկրի ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը: