Հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրիի, Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ծովագյուղի և Քուչակի ավտոճանապարհներին գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը բքի և ցածր տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ հունվարի 7-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: