Միացյալ Նահանգների՝ ֆոտոսարքավորումներ արտադրող Kodak-ը մտադիր է ստեղծել սեփական գաղտնարժույթը: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ընկերությունն ընթացիկ ամսվա վերջին կգործարկի համապատասխան բլոկչեյն-պլատֆորմ՝ KodakOne անվանումով: Այն միտված կլինի առաջին հերթին դեպի պրոֆեսիոնալ լուսանկարիչները և կդառնա լուսանկարչական աշխատանքների սեփականության իրավունքների յուրատեսակ գրանցամատյան:

KodakOne-ի օգտատերերը կկարողանան դրա միջոցով գրանցել իրենց ֆոտոնյութերը, ինչպես նաև վաճառել դրանց թույլատրագրերը: Վճարումը կկատարվի Kodakcoin կոչվող գաղտնարժույթով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: