Ամերիկյան դերասան Ռոբերթ Ռութը մահացել է 82 տարեկան հասակում՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Տորանս քաղաքում։

Նշվում է, որ Ռութը մահացել է դեկտեմբերի 29-ին թոքաբորբի բարդություններից, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Դերասանն ունի 3 երեխա ու 2 թոռնիկ։

Ռոբերտ Ռութը ծնվել է 1936թ-ին, մանկությունն անցկացրել է Չիկագոյի հարավում: Իր կարիերայի ընթացքում դերասանը ներկայացել է բազում ֆիլմերում ու սերիալներում, որոնցից է «Առաքելությունն անհնարին է» (1966-1973թթ․), «Կախարդը» (1973-1974թթ․), ինչպես նաև «Բռնիր ինձ, եթե կարող ես» (2002թ․):