Նյու Յորքի իշխանությունները հայց են ներկայացրել աշխարհի հինգ խոշորագույն նավթընկերությունների դեմ՝ գլոբալ տաքացման հետևանքներից քաղաքի պաշտպանության ջանքերի համար փոխհատուցում ստանալու նպատակով:

Այդ մասին ասված է Նյու Յորքի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ:

«Քաղաքը կփորձի BP-ից, Chevron-ից, ConocoPhillips-ից, Exxon Mobil-ից և Royal Dutch Shell-ից փոխհատուցում ստանալ այն բազում միլիարդների համար, որոնք քաղաքը կծախսի կլիմայի փոփոխության հետեևանքներից Նյու Յորքի բնակիչներին պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ: Այդ նպատակով, ինչպես ասված է փաստաթղթում, Նյու Յորքում արդեն առնվազն 20 միլիարդ դոլար է ծախսվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: