Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Անկարայում թուրք պաշտոնյաների հետ բանակցություններ կանցկացնի պաշտպանության և հետախուզության հարցերով։

Ջոն Բոլթոնի այցը Թուրքիա հետևում է Թրամփի անսպասելի հայտարարությանը՝ կապված Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման հետ:

Սպասվում է, որ Բոլթոնը այսօր կհանդիպի Թուրքիայի պաշտպանության նախարարի և հետախուզության պետի հետ: