2018թ.-ին Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում 1134 անշարժ գույք են ձեռք բերել, այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել են Թուրքիայի հողային կադաստրի և առքուվաճառքի պետական մարմնից:

Հայտնի է, որ վերջին 4 տարիներին Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում 3501 անշարժ գույք են գնել:

Ըստ պետական մարմնի տվյալների՝ 2018թ-ին օտարերկրացիների շրջանում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնածներն Իրաքի, Իրանի, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի քաղաքացիներ են:

Նշվում է նաև, որ 2015-2018թթ-ի ընթացքում Թուրքիայում օտարերկրացիների կողմից 99 240 անշարժ գույք է գնվել: