Կառավարությունը լիազորել է «Մխիթար Հերացու անվան Երևանի բժշկական համալսարան» ֆոնդին բուհի գլխավոր մասնաշենքի 45 քառ․ մ տրամադրել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպությանը։ Այս որոշումը ընդունվել է կառավարության հունվարի 11-ի նիստում։ Որոշման նախագիծը ներկայացրել է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Տարածքը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման կտրամադրվի վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին վերականգնողական կենտրոն ստեղծելու նպատակով։ Նախարարի խոսքով՝ Կենտրոնը կհամալրվի նորագույն բժշկական սարքավորումներով և կկարողանա ամբուլատոր ծառայություններ տրամադրել օրական 50 հիվանդի և ստացիոնար բուժօգնություն՝ 20 հիվանդի: