Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անհայտ անձը հարձակվել է նախակրթարանի վրա և վիրավորել 20 երեխայի։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին: Երեխաներն արդեն հոսպիտալացվել են, նրանցից 3-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն: Հարձակման պատճառները հայտնի չեն:

Չինաստանում դաժան հանցագործությունները հազվադեպ բնույթ են կրում, սակայն վերջին տարիներին դանակով ու կացնով հարձակումների մի շարք դեպքեր են գրանցվել, որոնցից շատերի թիրախը մանկահասակ երեխաներն են: Երկրում օրերս գլխատվել էր մանկապարտեզի վրա հարձակում գործած և 12 երեխայի դանակով վիրավորած տղամարդը: