2018թ-ի դեկտեմբերի 30-ին «Հանրապետական հիվանդանոցից» ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 3 անց 45-ին հեմատոմա և սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է ներկայացվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, Շահումյանի շրջանի «Զուար» համայնքի «Տաք ջուր» կոչվող տեղամասի հսկիչ, 1964թ ծնված Ն.Ս-ն.: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից:

Կատարված ստուգումների ընթացքում պարզվել է, որ 2018թ. դեկտեմբերի 29-ին ժամը 20-ի սահմաններում Շահումյանի շրջանի «Տաք ջուր» կոչվող տեղամասում Ն.Ս-ին ծեծի են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1965թ ծնված Ա. Շ-ն և Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1968թ ծնված Ս.Ս-ն և 1972թ ծնված Ս.Թ-ն։

Նշենք, որ տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները, նկատելով վիճաբանությունը, շտապել են դեպքի վայր և կանխել դրա հետագա ընթացքն ու հնարավոր հետևանքները։ Նշված անձանցից, ինչպես նաև ականատես մեկ այլ անձից վերցվել են բացատրություններ։ Ն.Ս-ի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ստուգումները շարունակվում են։