Կառավարությունն առաջարկում է աջ ղեկով մեքենաների ներկրումը թույլատրել մինչև ապրիլ: Իրավական ակտերի քննարկման e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել համապատասխան նախագիծը, որի համաձայն՝ մինչև 2018թ-ի դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով մեքենաները հնարավոր է ներկրել Հայաստան։

Նշենք, որ նախագիծը ձևավորվել է կառավարության և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների քննարկումների արդյունքում: Հանրային քննարկումն ավարտվելու է հունվարի 13-ին, որից հետո նախագիծը պետք է մտնի խորհրդարանի օրակարգ և հաստատվի: