Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հաստատել է, որ այսօր նախկին նախագահը ներկա չի լինելու իր գործով դատական նիստին:

«Երկրորդ նախագահը նպատակահարմար չի համարում նիստին ներկայանալը», - ասաց Ալումյանը:

Հիշեցնենք, որ Քոչարյանը ներկայումս կալանքի տակ է, նա «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Դատարանը մինչև հունվարի 9-ը հետաձգել էր Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը: